Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ

Tangaran gisher16 1 780x660 - Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ

ԾՐԱԳԻՐ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ

18 մայիսի, 2019 թ.

Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ բաց կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանը, որտեղ տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

11:00-24:00 — Մշտական ցուցադրություն,

18:00 — Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Կաթողիկոսական նվերների հավաքածուից մեկ նկարի ցուցադրություն՝ Ռուդոլֆ Խաչատրյան, «ԿՈՄԻՏԱՍ», 1988 թ. (Ստեղծագործությունը կներկայացնի ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստաբան Հռիփսիմե Վարդանյանը),

19:00 — Հանրային հեռուստաընկերության ֆոնդից «Գարուն ա, ձուն ա արել» և «Անլռելի զանգակատուն» ֆիլմերի (1969 թ.) դիտում,

20:30 — Սուրբ Էջմիածնի գեղանկարչական հավաքածուից նորաստեղծ երկու պատկերի շնորհանդես. Տիգրան Բարխանաջյան («Կոմիտաս», 2018 թ.), Միքայել Հարությունյան («Վարդապետը», 2016 թ.),

21:30 — Համերգ. Կոմիտասյան մեղեդիներ: