«Թակարդը քո խնդիրն է. այն մեզ հետ ոչ մի կապ չունի» (իմաստուն առակ)

  Գյուղացու տան բակում ապրող մկնիկը նկատում է, որ տանտերը թակարդ է դրել: Նա այդ անհանգստացնող լուրը հայտնում է հավին, ոչխարին և կովին: Իսկ նրանք պատասխանում են. «Թակարդը քո խնդիրն է, այն մեզ հետ ոչ մի կապ չունի»:

 Որոշ ժամանակ անց թակարդի մեջ օձ է ընկնում և խայթում գյուղացու կնոջը: Վիրավոր կնոջը կերակրելու համար հավից ապուր են պատրաստում: Հետո ոչխարն են մորթում, որպեսզի կերակրեն հիվանդի տեսակցության եկած հյուրերին: Վերջում արդեն կովն են մորթում՝ կնոջ թաղումից հետո հարազատներին ճաշ մատուցելու համար: Այդ ողջ ընթացքում մկնիկը պատի անցքից հետևում է տեղի ունեցող իրադարձություններին և մտածում այն բաների մասին, որոնք ոչ մեկի հետ ոչ մի կապ չունեն:

 Եթե ինչ-որ բան ուղղակիորեն ձեզ չի առնչվում, դա դեռևս չի նշանակում, որ այն ձեզ երբևէ չի հարվածելու:

Աղբյուր՝ web.facebook.com/vrej.miqayelyan