Տեր Վահրամը՝ Էլթըն Ջոնի հայտարարությունների ու Մայր Աթոռի դիրքորոշման մասին

Ter Vahram - Տեր Վահրամը՝ Էլթըն Ջոնի հայտարարությունների ու Մայր Աթոռի դիրքորոշման մասին

 Բարեգործության առիթով Հայաստան ժամանած երգիչ Էլթոն Ջոնը այցի ընթացքում նաև ինչ-ինչ հայտարարություններ էր արել եւ պատրաստակամություն հայտնել ԼԳԲՏ համայնքին օգնելու վերաբերյալ, ինչը որոշակի լարվածություն էր առաջացրել ու սոցցանցերում քննարկման առարկա դարձել:

 Այս առնչությամբ Եկեղեցու դիրքորոշումը ճշտելու նպատակով Aravot.am-ը դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին։

 «Մայր Աթոռն անցյալում առիթներ ունեցել է արտահայտելու Հայ Եկեղեցու հստակ կեցվածքը համասեռամոլության վերաբերյալ՝ դատապարտելով երևույթի քարոզչությունը՝ հիմնվելով Սուրբ Գրքի և ուղղափառ դավանության վրա։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է։

 Հայոց Եկեղեցին միշտ պաշտպանն ու քարոզողն է մեր ավանդական ընտանեկան արժեքների և ընտանիքի սրբության։ Արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ դրանց ամրագրմանը ժամանակին իր նպաստն է բերել նաև Մայր Աթոռը»,-ասաց տեր Վահրամը։ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am