Ճգնավորների մասին

Ճգնավորներն աշխարհիկ ամեն վայելքից կամավոր հրաժարված և անապատական կյանք վարող անձերն են: Ճգնավորներ են ասում այն մարտիրոսներին, որոնց ճգնությունը իրենց կամքով ու հոժարությամբ է լինում: Երբ բազմանում են արհավիրքները ճգնավորների վրա, նրանց մարմինը սովից նվաղում է ու ծածկվում վերքերով, սիրտը տրտմում է և հոգին զարհուրում, նրանք հանուն Տիրոջ շարունակում են համբերել և այդպիսով սատանայի դեմ պատերազմելով՝ հաղթում: Ճգնավորների մեջ հեղգ, ծույլ, մարմնասեր ու աշխարհասեր մարդիկ չեն լինում: Ճգնավորներն աշխարհի պարծանքն են և մեր բարեխոսները, որոնցով զվարճանում է սուրբ Եկեղեցին: Նրանք լցված են աստվածային շնորհներով, և նրանց արիությունը երկնքում ուրախացնում է հրեշտակներին, իսկ երկրում մարդկանց ցնծություն է պատճառում: