ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻՆ ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՒԽ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԸ

Geghard 4574 880x660 - ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻՆ ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՒԽ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԸ

 Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:

 Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

 Ծաղկազարդի Սուրբ Պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն ժամը 9։30-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։