Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը` Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում (նկարներ)

 Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնին, Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց տոնական Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գարեգին քահանա Արսենյանը: Պատարագի ընթացքում հնչեց մանկացյալ Աստվածորդու Սուրբ Ծննդյան հրեշտակաբարբառ ավետիսը, ինչպես նաև հավատացյալ հայորդիներին փոխանցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Ծննդյան պատգամը։

 Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի՝ Արագածոտնի թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ պատարագիչ քահանան խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը: Օրհնությունից հետո սուրբ խաչը փոխանցվեց Ջրօրհնյաց խաչի այս տարվա կնքահորը` հայրենասեր և եկեղեցասեր նվիրյալ հայորդի տիար Գևորգ Մաչանյանին: Վերջում օրհնված ջուրը բաշխվեց հավատացյալներին: