Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)

Փետրվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս․ Սարգսի տոնի առիթով Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ ընդունեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ բնագավառներում հաջողություններ արձանագրած, մրցանակակիր և հայրենիքի հասարակական կյանքում և հայրենի սահմանների պաշտպանության գործում զգալի ներդրում ունեցող հարյուր քսան երիտասարդների։
Հանդիպամը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց մասնակից երիտասարդներին՝ նշելով, որ երիտասարդներից յուրաքանչյուրն իր գովարժան ներդրումն ունի ազգային և նաև եկեղեցական կյանքից ներս:
Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամը սկսեց Սուրբ Սարգսի տոնի առիթով շնորհավորականով և մաղթանքով, որ սրբի բարեխոսությամբ ընդունելի լինեն երիտասարդների բոլոր իղձերն ու նպատակները:
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման երիտասարդների դերակատարությունը մեծ է հայրենիքի շենացման ու հզորացման, Հայ Եկեղեցու պայծառացման և հայ ժողովրդի բարօր կյանքի կերտման գործում: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նրանց այսօրվա ձեռքբերումները կնպաստեն ավելի մեծ հաջողություններ արձանագրելու ոչ միայն իրենց, այլ նաև հայրենիքի և ազգի հեղինակության բարձրացման համար և ոգեշնչող օրինակ կլինեն մատաղ սերնդի կյանքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Եկեղեցու դերը ազգի զարգացման և պահպանման գործում՝ հորդորելով երիտասարդներին մասնակցել Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական միությունների գործունեությանը, ներդրում ունենալ Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում և մշտապես քայլել դեպի Աստված տանող ճանապարհով, քանի որ այդ ընթացքը հոգևոր մխիթարություն է պարգևում, օգնում բացահայտել սեփական ինքնությունը, հաղորդ դառնալ հոգևոր արժեքներին և հարուստ սրբազան ժառանգությանը: Նորին Սրբությունը խոսեց եկեղեցական կյանքում ներգրավվածության օգտակարության մասին, ապա անդրադարձավ Եկեղեցու սպասումներին երիտասարդությունից՝ մասնավորապես հայրենիքին և ազգին մատուցվող ծառայության ծիրից ներս:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին երիտասարդ-հոգևորական կապի ամրապնդման, եկեղեցական կյանքի և երիտասարդական միությունների, Սփյուռքում հայապահպանության խնդիրների, հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պատմական սրբավայրերի պահպանության և հոգևոր կյանքի զանազան մարտահրավերների վերաբերյալ։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց երիտասարդներին շաղախել իրենց կյանքը աստվածսիրությամբ, ապրել ու արարել սիրով, հայրենիքի հանդեպ հավատարմությամբ և եկեղեցանվիրումով։ 10 8 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 9 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 11 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 13 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 10 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 12 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 14 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 17 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 16 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 15 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)10 7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)