Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Դեյվիդ Հորըլի «Պողոսագիտության ներածություն» աշխատության (D. Horrell, An Introduction to the Study of Paul) հայերեն թարգմանությունը։
Պողոսագիտությունը Նոր Կտակարանի աստվածաբանական ուսումնասիրությունների կարևոր և անքակտելի ենթաբաժինն է: Աստվածաշնչագիտության այս ենթաճյուղի նպատակը Պողոս առաքյալի կյանքի, առաքելական գործունեության, նրա նամակների և աստվածաբանության ուսումնասիրությունն է:
Դեյվիդ Հորըլի սույն ուսումնասիրությունը նախատեսված է աստվածաբանական կրթական հաստատությունների ուսանողների և Աստվածաշունչ մատյանով հետաքրքրվողների համար:
Ներկայացվող թարգմանությունը կատարվել է «Պողոսագիտության ներածություն» գրքի երկրորդ հրատարակությունից (2004 թ.)։
Անգլերենից թարգմանեց՝ Տ․ Նշան վրդ․ Հմայակյանը
Խմբագիր՝ Տ․ Գևորգ եպս․ Սարոյան