Ստի մասին

Sut - Ստի մասին

 Սուտը մեր կյանքի ամենաբացասական երևույթներից մեկն է, որից այդքան խուսափում ենք, որին այդքան քննադատում, այդքան արհամարհում ենք, բայց և շատ դժվարությամբ ենք կարողանում ապրել առանց դրա:

 Սուտ, ստել, ստախոսել, սուտ երդվել, որոնք այդքան մեծագույն ցավ են պատճառում մեր հոգուն, երբ այդ ամենն ուղղված է մեր անձին: Բայց երբ մենք ենք ստում, փորձում ենք ամեն ինչում արդարացնել մեր սուտը և հեռու վանելմեզանից հոգու ցավը: Ինչքան թշվառ վիճակների մեջ ենք ընկնում, երբ ստում են մեզ, և մենք էլ մեր հերթին ստում ենք դիմացինին: Միշտ էլ մտածում և հասկանում ենք դիմացինի սուտը, բայց ցավալին այն է, որ միշտ էլ համոզում ենք մեզ, թե դիմացինը երբևէ չի կարող հասկանալ մեր սուտը:

 Ոչ ոք չի գիտակցում, որ ճշմարիտ խոսելը պատիվ է, իսկ ստախոսությունը` ստորություն:

Տեր Վարդան ավագ քահանա Մկրտչյան

Աղբյուր՝ «Շողակն Արարատյան»