«Սիրելի պաշոնյաներ, իսկ հա’յ, պա’րզ հավատացյալի իրավունքն ո̕վ պետք է պաշտպանի» Արիստակես քահանա Հովհաննիսյան

Aristakes Hovhannisyan qhn. - «Սիրելի պաշոնյաներ, իսկ հա'յ, պա'րզ հավատացյալի իրավունքն ո̕վ պետք է պաշտպանի» Արիստակես քահանա Հովհաննիսյան

 Այսօր առավոտյան, այն ինչ տեղի ունեցավ Միածնաէջ Մայր Տաճարի բակում, խորը հուզում, ցավ ու վրդովմունք պատճառեց բոլորիս` աշխարհասփյուռ այն հավատացելոց, ովքեր լինելով զավակները Մայր Էջմիածնի. իրենց հոգու հայացքը ուղղած դեպի արարատահայաց. աստվածակառույց Սուրբ Էջմիածինը ականատեսը եղան զարհուրելի ու հրեշավոր իրականության, ստոր ու սրբապիղծ պահվածքի. որի նմանը Սուրբ Էջմիածնի դարավոր պատմությունը չէր արձանագրել: Այն ինչին ականատես եղանք նախընթաց օրերին և այսօր, Մայր Աթոռըի հանդեպ թույլ չէին տվել նույնիսկ օտար ու ասպատակող թշնամիները, բայց այսօր ականատեսն ենք լինում հայի, առավել ես իրենց եկեղեցու զավակ հորջորջող մի քանի ստահոդ թափթփուկների կողմից: Զարհուրելի է, որ հոգևոր այս ավերը տեղի է ունենում մեր իսկ աչքի առաջ` որպես ապացույց բացարձակ ամենաթողության: Մեր աչքի առաջ պղծում են մեր պաշտելի Մայր Աթոռը, ամենայն հայոց եկեղեցիների մայր` Սուրբ Էջմիածինը:
Այս պահին, մեր խոսքն ու կոչն ուղղում ենք հայրենի պետության նոր առաջնորներն, ովքեր արձանագրել ու հռչակում են համարձակ, որ Հայաստանը այլևս օրենքի ու օրինականության երկիր է, ուր պաշտպանված են մարդու իրավունքները ու հիմնարար ազատությունները: Սիրելի պաշոնյաներ, իսկ հա’յ, պա’րզ հավատացյալի իրավունքն ո̕վ պետք է պաշտպանի: Եթե ասպիսի որևէ դեպք տեղի ունենար որևէ աղանդավորական կառույցի մեջ, եթե հարձակվեին ու խաթարեին իրենց գործունեությունը, գրավեին ու բռնազավթեին իրենց պատկան շենքերը, վստահ եմ, որ անմիջապես կարձագանքեիք` միջազգային համապատասխան ատյանների առաջ մարդու իրավունքների, խղճի ու կրոնի ազատության որպէս մեծագույն ջատագովներ: Ո̕ւր արդարությունը:
Գիտցեք, որ Ս. Էջմիածնի ամեն զավակ, զինվորյալ ողջ միաբանությունը (ի բաց առեալ կորյուն կոչեցյալ աբեղան) ուխտապահ ողջ հոգևորականաց դասը. պատրաստ են ամենայն ջանք ու կյանք չխնայելով տեր և պաշտպան կանգնել Մայր Էջմիածնին, որի սրբալույս Մյուռոնով օծյալ` որդեգիրն ու ժառանգն ենք քաջ ու հպարտ մեր նախնյաց:

Արիստակես քահանա Հովհաննիսյան