Շուտով գարուն է, բայց ես այն չեմ կարող տեսնել (առակ)

Murackan.1 - Շուտով գարուն է, բայց ես այն չեմ կարող տեսնել (առակ)

 Մի անգամ մի կույր մարդ նստած էր աստիճաններին, նրա ձեռքին մի ցուցանակ կար, որի վրա գրված էր: «Ես կույր եմ, խնդրում եմ, օգնե´ք»:

 Անցորդներից մեկը, որ անցնում էր նրա կողքով, կանգ առավ, տեսավ այդ պապիկին, որի գլխարկի մեջ ընդամենը մի քանի կոպեկներ էին: Այդ անցորդը նրան տվեց մի ևս մի քանիսը, առանց թույլտվության վերցրեց ցուցանակն ու նոր բառեր գրելով՝ տվեց պապիկին ու հեռացավ:

 Այդ մարդը, երբ երեկոյան տուն էր վերադառնում, կրկին հանդիպեց պապիկին և նկատեց, որ գլխարկը լի էր դրամներով: Պապիկը ոտնաձայներից ճանաչեց նրան  ու հարցրեց, թե ինչ էր գրել ցուցանակի վրա.

 -Ոչ մի սխալ բան. ես պարզապես ձեր գրածը ձևափոխեցի, -ասաց նա ու ժպտալով հեռացավ:

 Իսկ ցուցանակի վրա այսպես էր գրված. «Շուտով գարուն է, բայց ես այն չեմ կարող տեսնել»:

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը