Շարունակվում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը

07 1 6 - Շարունակվում է հայերեն առաջին  տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը

Հոկտեմբերի 6-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսված «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը հոկտեմբերի 7-ին շարունակեց իր աշխատանքը:

Հոկտեմբերի 6-ի լիագումար նիստը վարեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Զեկույցներով հանդես եկան Մ. Մաշտոցի Մատենադարանի ձեռագրատան գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը (‹‹Հայերեն Աստվածաշնչի ձեռագրացուցակների կազմության փորձերը և ներկայիս անելիքները››), Քլոդ Քոքսը (‹‹Ոսկան Երևանցու՝ Աստվածաշնչի հրատարակության դերը Ս. Գրքի հայերեն թարգմանության գործում››), Արմեն Մալխասյանը (‹‹Աստվածաշնչի քննական բնագրի պատրաստման անհրաժեշտության և բնագրական սկզբունքների շուրջ››):

Առանձին նիստում, համանախագահությամբ Էռնա Մանյա Շիրինյանի և Քլոդ Քոկսի, զեկուցեցին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը (‹‹Մաքսիմիլիան Բոննեի՝ Գործք Հովհաննուի վերծանում››), Անի Շահինյանը (‹‹Աստվածաշնչի հայերեն թարգմանության վկայաբանական պատմությունների ազդեցությունը հայ միջնադարյան և ժամանակակից վկայաբանությունների կազմության վրա››), Շուշան Խաչատրյանը (‹‹Աստվածաշունչը հայերի և Հայաստանի մասին››), Հայկ Ավետիսյանը, Արսեն Բոբոխյանը, Արտակ Գնունին (‹‹Ալկոհոլային խմիչքների հիշատակումը Ս. Գրքի հայերեն թարգմանությունում և դրա պատմա-հնագիտական համատեքստը››), Խաչիկ Գրիգորյանը (‹‹Ավետարանում Քրիստոսի մարմնի մասին խոսքի մեկնությունները Խոսրովիկ Թարգմանչի դավանական հինգ նամակներում››) և Գառնիկ Հարությունյանը (‹‹Մելքիսեդեկի կերպարը հայ մեկնողական ավանդության մեջ››):

Զուգահեռ նիստում, համանախագահությամբ Արժանապատիվ Տ. Ներսես ավագ քահանա Ներսեսյանի և Փիթեր Քաուիի, զեկուցեցին Նատիա Միրոտաձեն (‹‹Եսթերի գիրքը հին թարգմանություններում. հունարեն բնագրից ժառանգած ընդհանրություններ հայերեն, վրացերեն և լատիներերն թարգմանություններում››), Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը (‹‹Իմաստություն, Աստծո հանդեպ երկյուղ, երջանկություն. Սիրաքի գրքի աստվածաբանական ընթերցում››), Սամուիլ Մնացականովը (‹‹Սլավոնական Աստվածաշնչի առաջին հրատարակությունները››), Տ. Ներսես ավագ քահանա Ներսեսյանը (‹‹1246 թվագրվող Պողոսի թղթերի հայերեն մի ձեռագիր, որ Եփրեմ Ձորագեղցին նվիրել է գնդ. Ջոզեֆ Դ Արսիին 1829թ. ապրիլի 4-ին››) և Նելլի Ժամկոչյանը (‹‹Ավետարանական առակների աստվածաբանական վերլուծություն››):

Հոկտեմբերի 7-ին գիտաժողովի նիստերն անցկացվեցին ‹‹Վաչե և Թամար Մանուկյան›› Մատենադարանում: Համանախագահությամբ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Գևորգ Տեր-Վարդանյանի տեղի ունեցած համատեղ նիստում զեկույցով ելույթ ունեցան Ազատ Բոզոյանը (‹‹Ս. Գիրքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական ծրագրերում››), Փիթր Քաուին (‹‹Աստվածաշնչի հայերեն թարգմանության խմբագրության աստվածաբանական և հռետորական խնդիրներ››), Արամ Մարտիրոսյանը (‹‹Աստվածաշնչի մեջբերումներ ‹‹Կանոնագիրք հայոց››-ի մեջ››), Էռնա Մանյա Շիրինյանը (‹‹Ս. Գրքի իմաստի ‹‹եռամասն›› ընկալման Որոգինեսի տեսությունը և դրա արձագանքը հայկական աղբյուրներում››):

Առանձին նիստում զեկուցեցին Գոհար Հարությունյանը (‹‹Ելք ԻԴ:1-11, Հին Ուխտի ծիսական կնքման հնագույն դրվագը››), Գուգարաց թեմի սպասավոր Արժանապատիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը (‹‹Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը և ասորական ազդեցությունը››), Աննա Խառանաուլին, Նատիա Չանթլաձեն (‹‹Սիրաքի գրքի վրացերեն և հայերեն թարգմանական զուգահեռներ. հունարեն մի կորած բնագրի մնացորդներ››), Ալվարդ Բարխուդարյանը (‹‹Նոր Կտակարանի անձնանունների հունարեն-գրաբար համարեք ձևերը››), Նորայր Պողոսյանը (‹‹Լատինաբանության հետքեր Ս. Գրքի որոշ հատվածների Ոսկանյան թարգմանության մեջ››), Անահիտ Ավագյանը (‹‹Ս. Աթանաս Ալեքսանդրացի և Ստեփանոս Սյունեցի. սուրբգրային վկայակոչումների թարգմանության վերլուծություն››), Հերիքնազ Որսկանյանը (‹‹Աստվածաշնչի Ոսկանյան հրատարակության՝ Հեթում Բ թագավորի չափածո հիշատակարանը››):

Մյուս զուգահեռ նիստին, համանախագահությամբ Տ. Արարատ քահանա Պողոսյանի և Արամ Մարտիրոսյանի, զեկուցեցին Անի Ենոքյանը (‹‹Ոսկան Երևանցու Աստվածաշնչի պատկերազարդման համակարգը››), Հայարփի Աղախանյանը (‹‹Աստվածաշնչի հայերեն տպագրության նյութական հովանավորները››), Լուսինե Վարդանյանը (‹‹Աստվածաշնչի՝ Ոսկան Երևանցու և Մխիթար Սեբաստացու հրատարակությունների հիշատակարանների համեմատական քննություն››),  Տաթևիկ Վարդանյանը (‹‹Մատթեոսի ավետարանի բառապաշարի պարզ բառերի ծագումնաբանությունը››), Օքսաննա Կարապետյանը (‹‹Պատմալեզվաբանական քննություն՝ հայատառ ղփչաղերեն աստվածաբնական բնագրերի (ըստ Մ. Մ. Մատենադարանի թիվ 2267 ձեռագրի) և Նազենի Ղարիբյանը (‹‹Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ առկա ճարտարապետական բառեզրերի իմաստային և ձևային նշանակության խնդիրը››):

Գիտաժողովի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ Սրբոց Թարգմանչաց տոնին, Օշականի «Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատուն» գիտամշակութային կենտրոնում: Գիտաժողովը կամփոփվի Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի` «Ս. Գրքի դերը հայերի կյանքում. պատմական ակնարկ» զեկույցով:

07 1 1 - Շարունակվում է հայերեն առաջին  տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը07 1 2 - Շարունակվում է հայերեն առաջին  տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը07 1 3 - Շարունակվում է հայերեն առաջին  տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը07 1 4 - Շարունակվում է հայերեն առաջին  տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը07 1 5 - Շարունակվում է հայերեն առաջին  տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը07 1 6 - Շարունակվում է հայերեն առաջին  տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը07 1 7 - Շարունակվում է հայերեն առաջին  տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը