Սևրի պայմանագրի 100-ամյակը

 Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանն առաջարկում է ընթերցել Հայկ Ղազարյանի «Սևրի պայմանագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան-Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ» (գիրք Ա և Բ, Երևան, 2012):

 Մենագրությունը բաղկացած է երկու գրքից: Դիվանագիտական բնույթի վավերագրերի, փաստառատ ժողովածուների, բազմալեզու հարուստ գրականության, պարբերական մամուլի, ժամանակակիցների մեծաքանակ հուշերի ընձեռած մեծաքանակ ու անժխտելի, հետաքրքիր փաստերի հիմամբ՝ հեղինակը շարադրել է 1914-1922 թթ. միջազգային հարաբերություններին վերաբերող և հայ ժողովրդին հուզող բախտորոշ բազում խնդիրների պատմությունը:
Մենագրության երկու գրքերում առանձնակի ուշադրության են արժանացել Սայքս-Պիկոյի (16.05.1916), Փարիզ-Վերսալի (28.06.1919), Սան Ռեմոյի (18-26 ապրիլի 1920 թ) և հատկապես Սևրի (10.08.1920) դաշնագրերը, այնտեղ ամփոփված այն հոդվածները, որոնք վերաբերում են Հայաստանին:

 Սևրի պայմանագրի ամբողջական իրագործմամբ հնարավոր է դառնում հայ ժողորդի բնականոն զարգացման համար անհրաժեշտ կենսական տարածքների միավորումը, որտեղ համախմբվելով հայությունը կկարողանա կյանքի կոչել իր մեծ տեսլականը՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ: