ՍԱՆԴՈՒԽՔԸ (ԱՍՏԻՃԱՆԸ)

  Վաղուց, շա՜տ վաղուց, երբ մարդիկ դեռևս գիտեին երազել ու հավատալ երազներին, Աստված երկնքից մի մեծ սանդուխք էր կախ տվել։ Բոլոր նրանք, որ աշծարհի վրա ինչ-ինչ պատճառով կորցնում էին իրենց երազները, կարող էին համարձակ բարձրանալ սանդուխքով ու գտնել իրենց չքացած իղձերը, մանկական երազները, անհետացած սիրելիներին, մի խոսքով, այն ամենը ինչ թանկ էր իրենց հոգուն։

Սակայն երբ մարդիկ սկսեցին չհավատալ երազներին, դարձան ինքնահավան, անսիրտ ու ամեն ինչ հաշվարկող, չափող, կշռող էակներ, անձեռակերտ սանդուխքը պահվեց նրանց աչքերից։ Ու մենք կորցրեցինք երկնքի ճանապարհը։
Ասվում է, թե հիմա, Աստծու գթասրտությամբ, բայց միայն մի անգամ, սանդուխքը տեսանելի կդառնա յուրաքանչյուր մարդու․․․ իր մահվան օրը․․․

ՍԱՐԳԻՍ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ (ԶԱՔԱՐԻԱ ՔԱՀԱՆԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ)
Հոգևոր Հովիվ Սբ․ Աբգար Հայց․ Առաքելական եկեղեցու
Արիզոնա
«ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ԴԱՓՆԻՆԵՐ» ԳՐՔԻՑ
Աղբյուր՝ facebook.com/FatherHovsep