Պտուղը (առակ)

 Մի ալեհեր այգեպան մտնում է իր այգին և փայտ կտրող սղոցի ձայն է լսում: Առաջանում է դեպի այդ կողմը և տեսնում, թե ինչպես իր թոռնիկը սղոցով փորձում է կտրել նրա նվիրած ծառը: Այգեպանին տեսնելուն պես զայրացած ասում է.

 -Այս ծառն ինձ նվիրեցիր և ասացիր, որ շուտով պտուղ է տալու և ինձ համար մեծ բարիքներ է բերելու, սակայն արդեն երկու-երեք ամիս է որևէ պտուղ չի տալիս: Ուստի, ավելի լավ է այն կտրել, քան թողնել և սրա փոխարեն նոր ծառ տնկել:
Այգեպանը պատասխանում է.

 -Որդիս, դադարեցրու կտրել այդ ծառը, քանի որ այն պտուղ է տալու ամռանը, իսկ հիմա դեռևս գարուն է: Չես տեսնում ծիրանենին ծաղկել է պտղաբերելու համար: Ինչու՞ ես շտապում՝ ամեն պտուղ իր ժամանակին է պտղաբերում: Նպատակին հասնում են ոչ թե ծառը կտրելով, այլ համբերությամբ հավատարմորեն հետամուտ լինելով: Այդ ժամանակ և պտուղները կքաղես և բարիք կունենաս, իսկ նպատակդ էլ իրականություն կդառնա:

 Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան