Փետրվարի 12 Բշ. Ա օր Մեծի Պահոց

Astvacashunch1 - Փետրվարի 12 Բշ. Ա օր Մեծի Պահոց

Եսայի 1.16‐20։

Եսայի

16Լուացուեցէ՛ք, մաքրուեցէ՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թօթափեցէ՛ք ձեզնից, վե՛րջ տուէք ձեր չարագործութիւններին։ 17Սովորեցէք բարի՛ք գործել, արդարութի՛ւն փնտռեցէք, փրկեցէ՛ք զրկուածի՛ն, արդարադա՛տ եղէք որբի հանդէպ, իրաւո՛ւնք տուէք այրուն։ 18Եկէ՛ք խօսենք իրար հետ, -ասում է Տէրը.-եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կը դարձնեմ, եթէ որդան կարմիր լինեն, կը սպիտակեցնեմ ինչպէս բուրդ։ 19Եւ եթէ յօժար լինէք ու լսէք ինձ, դուք կը ճաշակէք երկրի բարիքները. 20իսկ եթէ չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս»։