Փետրվարի 11-ին կբացվի «Արարող ձեռքեր» նախագծի առաջին ցուցահանդեսը

Baregorc dzerqer 679x660 - Փետրվարի 11-ին կբացվի  «Արարող ձեռքեր» նախագծի առաջին ցուցահանդեսը

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ 2018 թ. հռչակվել է Երիտասարդության տարի: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները 2018 թ. ողջ ընթացքում իրականացնելու են «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը:

 Նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ արվեստագետներին՝ հանրության առջև հանդես գալու, ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, մտորումները և գալիքի իրենց տեսլականը:
Ցուցահանդեսներն ընդգրկելու են կերպարվեստի բոլոր ճյուղերը (գեղանկար, քանդակ, լուսանկար ևն):

 Նախագծի շրջանակներում առաջին ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը` 15:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին հարկի սրահ): Ցուցահանդեսին ներկայացվելու են Միքայել Հարությունյանի և Սարգիս Բաբայանի ստեղծագործությունները: