Պարզաբանում ապրիլյան քառօրյային Ռուսահայոց թեմից ուղարկված գումարների մասին (տեսանյութ, նկարներ)

Hayr Harutyun 600x660 - Պարզաբանում ապրիլյան քառօրյային Ռուսահայոց թեմից ուղարկված գումարների մասին (տեսանյութ, նկարներ)

 Բացառության կարգով ներկայացնում ենք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդարանի քարտուղարությունում պահպանվող փաստաթղթերը, որոնք նախատեված չեն եղել հրապարակման, և պարունակում են տեղեկություններ ապրիլյան պատերազմի օրերին թեմում հանգանակված գումարների մասին։
Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդող օրերին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդոր-տնօրինությամբ դիմել է բոլոր թեմակալ առաջնորդներին՝ կազմակերպելու հանգանակություն որպես զորակցություն հայոց բանակին և արցախահայությանը։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանը նույն հորդորը փոխանցել է թեմի բոլոր ծուխերի հոգևոր հովիվնրին։
Հանգանակված դրամական միջոցների առաջին մասը՝ 6 միլիոն ռուբլի, փոխանցվել է Մայր Աթոռի հաշվեհամարին ապրիլի 11-ին։ Երկրորդ փոխանցումը՝ 3 միլիոն ռուբլի, կատարվել է մայիսի 23-ին։ Մայր Աթոռից Արցախ ուղարկված 500 հազար ԱՄՆ դոլարին մաս էր կազմում նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից ուղարված 9 միլիոն ռուբլին։
Բացի հանգանակված 9 միլիոնից, թեմի առաջնորդի հորդորին արձագանքել են նաև ռուսաստանաբնակ հայորդիներ Էդիկ Զուլոյանը, Արմեն Սիմոնյանը, Գալստյան եղբայրները, Սմբատ Հարությունյանը, Գագիկ Ավետիսյանը և Աշոտ Բոլյանը, որոնց շնորհիվ թեմի կողմից Արցախ է ուղարկվել 20 տոննա բարեգործական ուղեբեռ՝ սնունդ, հագուստ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Հանգանակությանը մասնակցություն չի բերել Սիմֆերոպոլի հայ համայնքը, որի նախկին հոգևոր հովիվ՝ իր դիմումի համաձայն կարգալույծ եղած Կարեն Խաչատրյանը, վերջին օրերին համացանցային ճանաչում ձեռք բերեց՝ իբր թե բացահայտելով «հանգանակության կոռուպցիոն սխեման»։
Որպես պարզաբանում տեղեկացնում ենք, որ նմանատիպ հանգանակությունները կազմակերպվում են ոչ այլ կերպ, քան կենտրոնացված կարգով՝ թեմերից Մայր Աթոռ։
Հ․Գ․ Տարօրինակ է, որ «հանգանակության կոռուպցիոն սխեմայի» մասին խոսում է մեկը, ում 15 տարվա գործունեության գնահատական են տվել իր ծուխի անդամները և որը լավագույնս արտացոլված է համայնքի կողմից Վեհափառին ուղղված դիմում-խնդրագրում՝ կարգալույծ անելու Կարեն Խաչատրյանին։
Ցանկալի է, որ կարգալույծ եղած քահանան նույն «նախանձախնդրությամբ» հրապարակի իր 15 տարվա քահանայական գործունեության ընթացքում ինչպիսի օժանդակություն է բերել Հայրենիքին, Արցախին և Մայր Աթոռին։
Կից ներկայացնում ենք փոխանցումները հաստատող փաստաթղթերը։

Past 1 - Պարզաբանում ապրիլյան քառօրյային Ռուսահայոց թեմից ուղարկված գումարների մասին (տեսանյութ, նկարներ)Past 2 - Պարզաբանում ապրիլյան քառօրյային Ռուսահայոց թեմից ուղարկված գումարների մասին (տեսանյութ, նկարներ)Past 3 - Պարզաբանում ապրիլյան քառօրյային Ռուսահայոց թեմից ուղարկված գումարների մասին (տեսանյութ, նկարներ)Past 4 - Պարզաբանում ապրիլյան քառօրյային Ռուսահայոց թեմից ուղարկված գումարների մասին (տեսանյութ, նկարներ)Past 5 - Պարզաբանում ապրիլյան քառօրյային Ռուսահայոց թեմից ուղարկված գումարների մասին (տեսանյութ, նկարներ)Past 6 - Պարզաբանում ապրիլյան քառօրյային Ռուսահայոց թեմից ուղարկված գումարների մասին (տեսանյութ, նկարներ)

Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու ֆեյսբուքյան էջ