Օրինակ վերցրու ոչ թէ աղվեսից, այլ վագրից (առակ)

 Մի օր բարեպաշտ մի մարդ անտառում տեսավ մի աղվես, որը ոտքեր չուներ:
Մարդը ցանկացավ իմանալ, թե ինչպես էր աղվեսը այդքան ժամանակ կենդանի մնացել: Եվ սպասելով որոշ ժամանակ` նա տեսավ մի վագրի, որը ատամներով բռնել էր որսը: Մի քիչ ուտելուց հետո` վագրը մնացածը տվեց աղվեսին: Հաջորդ օրը նույն տեղը գալով` մարդը տեսավ նույնը:

 Վերադառնալով անտառից` մարդը խորհում էր Աստծու ողորմածության մասին: Եվ հանկարծ նա ինքն իրեն մտածեց. «Ես նույնպես կպառկեմ մի անկյունում և հույսս կդնեմ Աստծու վրա»:

 Մի ամբողջ շաբաթ մարդը պառկեց անկյունում և ահագին հյուծվել էր, երբ հանկարծ լսեց մի ձայն, որն ասում էր.

– Ո՛վ դու, զարտուղի՛ ճանապարհով քայլող, բա՛ց աչքերդ և հասկացի՛ր ճշմարտությունը: Օրինակ վերցրու ո՛չ թե աղվեսից, այլ վագրից:

Աղբյուր՝ www.dasaran.am