Ո՞ր թվականին է ծնվել Հիսուս

 Յայտնի է, որ այսօրուայ թուակարգը սկսում է հաշուարկը Յիսուսի ծննդից։ Այսինքն՝ Յիսուս ծնուել է 1 թուականին։
Այս թուականը կոչւում է Փրկչական (գրաբարում Յ. Տ.՝ Յամի Տեառն),։ Բայց Յիսուսի ծննդեան թուականը, այս նոյն թուակարգով 4 տարուայ տարբերութիւն է տալիս, այսինքն, ընկնում է Ն. Ք. (Նախքան Քրիստոս) 4 թուականին։ Այստեղ զուտ տոմարական հաշիւների տարբերութիւն է, եւ որեւէ դաւանաբանութիւն չկայ։ Ինչպէս յայտնի է, հնում չի եղել այսօուայ նման կուռ թուակարգ։ Ամէն մի պետութիւն թուականները հաշուել է իր թագաւորների գահակալութեան տարիներով. այսպէս՝ Տրդատի 5-րդ տարին, Խոսրովի 10-րդ տարին եւ այլն։

 Սա էլ միասնական չի եղել։ Հրեաներն, օրինակ, հաշւում էին Արարչութեան օրից սկսած, Հռոմէացիները՝ Հռոմի հիմնադրումից սկսած։ 0գտագործել են նաեւ թէ՛ մէկը եւ թէ՛ միւսը միաժամանակ։ Ասում էին՝ Հռոմէական 754 թուականին կամ Հերովդէսի թագաւորութեան 37-րդ տարում եւ այլն։

 Չամչեանի Պատմութեան մէջ թուակարգը օգտագործում է թէ՛ մէկը թէ՛ միւսը։ Մեր այսօրուայ թուակարգը սկսել են գործածել Զ դարից սկսած, եւ միայն յետոյ է պարզուել, որ Յիսուսի Ծնունդի հետ այդ թուակարգը 4 տարուայ տարբերութիւն է տալիս։

Աղբյուր՝ ՈՍԿԵՓՈՐԻԿ կամ ԿՐՕՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ (ՄԱՍՆ Ա)
Հեղինակ՝ Սերժ Մայիլյան