Օգոստոսի 12 Շբ. ԴՁ. Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի` ըստ տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին

Առակներ 3.19-26։ ԵԶԵԿԻԷԼ 40.3-10։ Ա ՊԵՏՐՈՍ 2.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.3-19։

Առակներ

16քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ,նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ։ Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն 17Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան։ 18Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան եւ վստահութեամբ յենւում նրա վրայ, ինչպէս Տիրոջ վրայ։ 19Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, 20իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին։ 21Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, 22որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման։ 23Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։ 24Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի, 25եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, 26որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես։

ԵԶԵԿԻԷԼ

3Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր։ Ձեռքին շինարարի լար ու չափաձող ունէր։ Ինքն էլ կանգնած էր դռան վրայ։ 4Մարդն ասաց ինձ. «Տեսար դու, մարդո՛ւ որդի։ Արդ, աչքերովդ նայի՛ր, ականջներովդ լսի՛ր եւ մտքումդ հաստա՛տ պահիր այն ամէնը, ինչ քեզ ցոյց եմ տալու, որովհետեւ քեզ ցոյց տալու համար եմ այստեղ եկել։ Եւ ինչ որ ինքդ տեսնես՝ ցոյց եմ տալու Իսրայէլի տանը»։ 5Ահա տաճարի շուրջը տեսայ փողոցնեա։ Մարդու ձեռքին կար մի չափաձող վեց կանգուն ու մէկ թիզ երկարութեամբ։ Պարսպի լայնութիւնը նա չափեց մէկ ձողի հաւասար, բարձրութիւնն էլ՝ մէկ ձողի հաւասար։ 6Մտաւ այն դռնից, որ արեւելք էր նայում եւ ունէր եօթը աստիճաններ։ Չափեց դռան չորս կողմում եղած վեցական կամարների խուցերը. մէկ խուցի երկարութիւնը մէկ ձողի հաւասար էր, լայնութիւնն էլ՝ մէկ ձողի հաւասար. խուցերի միջի կամարները վեց կանգուն էին։ 7Երկրորդ խուցը լայնքով հաւասար էր մէկ ձողի, երկայնքով էլ՝ մէկ ձողի հաւասար. կամարը հինգ կանգուն էր։ 8Երրորդ խուցն էլ երկայնքով հաւասար էր մէկ ձողի, լայնքով էլ՝ հաւասար մէկ ձողի. դռան կամարը, գագաթի մօտ, ութ կանգուն էր։ 9Կամարներն էլ երկու կանգուն էին, եւ դրանք ներքին դռան կամարներն էին։ 10Դռան խուցերն իրար դիմաց էին, երեքն այս կողմից, երեքը՝ միւս։ Երեքն էլ մի չափի էին, կամարներն էլ՝ մի չափի՝ այս եւ միւս կողմերից։

Ա ՊԵՏՐՈՍ

2 Ուրեմն, դէ՛ն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, 2որպէս նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, 3քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը։ 4Մօտեցէ՛ք նրան՝ կենդանի Վէմին, որը, թէպէտ մարդկանցից անարգուած, բայց Աստծու առաջ ընտրեալ եւ թանկագին է։ 5Եւ դուք, իբրեւ կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն. 6քանզի Գրքում էլ կայ, թէ՝ 7Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝ 8Ինչպէս նաեւ՝ 9որով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց այդ բանի համար էլ սահմանուած էին։ 10Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

3«Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»։ Եւ նրանց թողեց ու գնաց։ 4Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել։ 5Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»։ 6Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետեւ հաց չենք վերցրել»։ 7Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք։ 8Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք. 9ոչ էլ եօթը նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք։ 10Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»։ 11Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից։ 12Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ 13Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»։ 14Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»։ 15Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ 16Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է։ 17Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն։ 18Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»։ 19Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը։

Տոն Շողակաթի