Նյու Յորքում սկսվեց Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)

DSC 7983 880x660 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)

Հոկտեմբերի 31-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում (Նյու Յորք) իր աշխատանքը սկսեց Գերագույն հոգևոր խորհրդի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի, Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական մարմնի անդամների միացյալ ժողովը:
Ժողովն ընթանում է «Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» կարգախոսի ներքո և քննարկելու է Ամերիկայում հաստատված հայության կյանքի մարտահրավերներին և իրողություններին, Ամերիկայում Հայ Եկեղեցու հովվական ծառայությանը, Եկեղեցի-երիտասարդություն հարաբերություններին վերաբերող հարցեր։
Միասնական Տերունական աղոթքից հետո ժողովականներին իր ուղերձը հղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց համատեղ ժողովի գումարման առիթով՝ իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերելով Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի առաջնորդներին` Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանին, ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանին, ԳՀԽ անդամներին, թեմերի թեմական խորհուրդների և ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամներին:
««Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» վերնագրված կարգախոսը հստակ ուղենշում է այն ճանապարհը, որով պիտի ընթանանք համատեղ այս ժողովին և միասնաբար խորհրդածենք այն խնդիրների ու մարտահրավերների շուրջ, որոնք այսօր ծառացած են Հյուսիսային Ամերիկայում կայք հաստատած մեր ժողովրդի զավակների ազգային ու եկեղեցական կյանքի առջև:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ դարեր շարունակ եղել է հայի հոգու ծննդավայրը և հայի ինքնության երաշխավորն ու պաշտպանը, կոչված է ծառայել աշխարհասփյուռ մեր ժողովրդին, նրանց ազգային ու հոգևոր կյանքում միշտ կենդանի պահել Տիրոջ Ավետարանի կենարար խոսքը և առաջնորդել նրանց դեպի փրկություն: Մեր Եկեղեցու տերունավանդ առաքելությունը միշտ եղել և մնում է նույնը, սակայն նույնը չեն ժամանակի և մարդկային կյանքի պայմանները», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նշելով, որ 21-րդ դարը նոր մարտահրավերներ է նետում մարդկությանը և նոր իրավիճակներ ստեղծում աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար:
Նորին Սրբությունը հաստատեց, որ օրեցօր համաշխարհայնացվող, աշխարհիկացման ու նյութապաշտության ընթացքներ որդեգրած արդի աշխարհը մարդկային հասարակություններին թելադրում, իսկ հաճախ էլ պարտադրում է իր օրենքներն ու կանոնները, որոնք երբեմն խորթ են քրիստոնեական ավանդական ընկալումներին ու պատկերացումներին և հետևանք են դառնում բարոյական արժեքների անկման, մարդու իրավունքների և ազատության ճիշտ ընկալման աղճատման, ազգային ինքնության և ընտանեկան արժեքների խաթարման:
Այսպիսի մարտահրավերների դիմագրավման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ ժողովրդի և հատկապես երիտասարդության հոգում արթուն պահվի սերն ու վստահությունը հանդեպ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, նախանձախնդրությունը` հանդեպ քրիստոնեական սուրբ հավատքը և ազգային նվիրական արժեքները:
«Ներկա ժամանակի արմատական ու արագ փոփոխություններում հառնող խնդիրները, ըստ էության, անջրպետ են ստեղծում մեր ազգային ավանդույթների ու ժամանակակից կյանքի դրսևորումների միջև: Այսպիսի երևույթներ վառ արտահայտված են նաև Հյուսիսային Ամերիկայի հասարակության մեջ, որի անբաժանելի մաս կազմող հայությունը հաճախ կանգնում է ազգային ավանդույթը պահելու համար նոր կենսակերպի մեջ հառնած մարտահրավերներին դիմագրավելու հրամայականի առջև: Մեր ժողովրդի կյանքում այսպիսի իրողությունները նորույթ չեն, քանզի հայն իր պատմական ճակատագրի բերումով Հայրենիքից դուրս միշտ ստիպված է եղել ապրել օտար ազգերի ու ժողովուրդների մեջ` ազգային սեփական ավանդույթներն ու ինքնությունը համադրելով տեղական մշակույթի ու սովորույթների հետ:
Անցյալի փորձը ցույց է տալիս, որ այսպիսի իրավիճակները հաղթահարելի են», — նշեց իր խոսքում Գարեգին Բ Հայրապետը՝ հավելելով, որ հարկ է, շրջահայաց ու ստեղծագործ մոտեցումով յուրացնելով սուրբ հայրերի մտածելակերպը, ժամանակակից մարդու աշխարահայացքին ու հոգևոր պահանջմունքներին ներդաշնակ թարգմանել ու վերաիմաստավորել ազգային ու եկեղեցական սրբազան ավանդույթները:
Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Սուրբ Հոգու առաջնորդությունը հայցեց ժողովի աշխատանքներին, որպեսզի քննարկումները ծառայեն Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանը և ամերիկաբնակ հայորդիների բարօրությանը։
Ժողովի ժողովավար, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական խորհրդի ատենապետ Ջեյմս սարկավագ Գալուստյանի ողջույնի խոսքից հետո ժողովի մասնակիցներին իր խոսքն ուղղեց նաև ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։
ՀԲԸՄ նախագահը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին Ամերիկայի երեք թեմերի հետ միասին ժողովին մասնակցելու և Հյուսիսային Ամերիկայի հայության կյանքում Հայոց Եկեղեցու ծառայության առավել արդյունավորմանն առնչվող հարցերը քննարկելու հնարավորության համար։
Նշելով, որ ՀԲԸՄ-ն իր հիմնադրման առաջին օրվանից Հայոց Եկեղեցին նկատել է ազգային կյանքի ամենակարևոր հաստատությունը՝ տիար Պերճ Սեդրակյանը հավաստիացրեց, որ ՀԲԸՄ շարունակելու է իր զորակցությունը բերել Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցուն և նրա առաքելությանը հայ ժողովրդի կյանքում։ «Մեզ համար ամենն երկրորդական կնկատվի, եթե մեր Եկեղեցին չզորանա, մենք հզոր Հայրենիք և ազգ չենք ունենա, եթե մեր Եկեղեցին չզորանա։ Եթե մեր ինքնությունը պահել ենք դարերի ընթացքում, ապա դա միմիայն Եկեղեցու ծառայության շնորհիվ է եղել։ Պիտի տեսնենք, թե ինչպես կարող ենք Եկեղեցու առաքելությունը զորացնել, որովհետև Հայոց Եկեղեցու առաքելության զորացումը մեր զորացումն է», — ընդգծեց ՀԲԸՄ նախագահը։
Երկօրյա ժողովի ընթացքում տարբեր նյութերի շուրջ կներկայացվեն զեկույցներ և ուսումնասիրություններ, տեղի կունենան քննարկումներ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ։

DSC 7983 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)DSC 8029 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)DSC 8069 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)DSC 8071 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)DSC 8103 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)DSC 8150 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)DSC 8168 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)DSC 8170 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)DSC 8174 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)DSC 8178 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)DSC 8273 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)DSC 8294 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)DSC 8303 - Նյու Յորքում սկսվեց  Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը (նկարներ)