Նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի

 Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 30-ին շրջաբերականով հորդոր ուղղեց աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպելու հանգանակություններ՝ ի զորակցություն Արցախի։

 Հայրապետական կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արդեն ստացվում են հանգանակված նվիրատվություններ, որոնք կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։

 Գերմանիայի հայոց թեմից Մայր Աթոռ փոխանցվել է յոթանասուն հազար եվրո, Իտալիայի Միլանի հայ համայնքից՝ յոթ հազար յոթ հարյուր եվրո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Նվեր Մխիթարյանից՝ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար։