Նշանակումներ Մայր Աթոռի կառույցներում

Mayr ator 6 880x640 - Նշանակումներ Մայր Աթոռի կառույցներում

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Վանորեից տեսչությունում՝ Վանորեից տեսչի իշխանության ներքո:

Հոգեշնորհ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, ազատվելով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Մայր Աթոռի Դիվանատանը՝ դիվանապետի իշխանության ներքո: