Նոր նշանակումներ

Mayr Ator 326 - Նոր նշանակումներ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

 Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից և ծառայության կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

 Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը, ազատվելով Բուլղարիայի Հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, իր հովվական ծառայությունը ևս կբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո