Նոր նշանակումներ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ:

 Արժանապատիվ Տ. Ատոմ քահանա Ասատրյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Արցախի թեմում:

 Արժանապատիվ Տ․ Նահապետ քահանա Կարապետյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, հովվական ծառայության է նշանակվել Արգենտինայի հայոց թեմում։