Նոր նշանակում

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ազատվելով Շվեդիայի հայոց հովվի պարտականություններից, ծառայության է կոչվել Գերմանիայի Հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: