Mayr Ator 142 - Նոր նշանակում

Նոր նշանակում

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անդրեաս աբեղա Եզեկյանը ծառայության է կոչվել Մայր Աթոռի Հրատարակչական բաժնում:

Վերջինս օրեր առաջ է վերադարձել Սուրբ Էջմիածին` ավարտելով ուսումնառությունը Գերմանիայի Այխշտեդ-Ինգոշտադտի կաթոլիկ համալսարանում: