Նոր հրատարակություն

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Թովմա Մեծոփեցու «Հիշատակարանը» (բնագիրը զուգադիր՝ գրաբար և աշխարհաբար): Գիրքը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը: Աշխատությունը գրաբարից աշխարհաբար է փոխադրել բանասիրական գիտությունների դոկտոր Արշակ Մադոյանը:

 Թովմա Մեծոփեցու «Հիշատակարանը» Կաթողիկոսական Աթոռի՝ 1441թ. Սսից Սուրբ Էջմիածին վերադարձին նվիրված գլխավոր վավերագիրն է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի պատմության նոր շրջափուլի խոսուն վկան, որով և պայմանավորված է դրա պատմական անգնահատելի արժեքը: Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:

 Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: