Նոր հրատարակություն

 Մայր Աթոռի հրատարակչությունը Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ լույս է ընծայել «Երիտասարդի աղոթագիրք», որը հրատարակության են պատրաստել Գեղամ սարկավագ Ավետիսյանը և Սևակ սարկավագ Գրիգորյանը։

Երիտասարդի հոգևոր կյանքի ներդաշնակ ձևավորման համար ընտրվել են Հայ Եկեղեցու Ժամագրքից և Եկեղեցու հայրերի գրական ժառանգությունից քաղված աղոթքներ, որոնք կարող են կենսատու ուղեկից դառնալ, սատարել, քաջալերել և մխիթարել կյանքի ամենատարբեր իրավիճակներում՝ հիշեցնելով Ամենազոր ու Բարեխնամ Տիրոջ մշտական ներկայությունը Նրան ապավինող զավակների հոգում։