Ներելի չէ, երբ Հայաստանի խորհրդարանի պատգամավորն ի ցույց հանրության դրսևորում է իր անգիտությունը

 Որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ քրիստոնյա, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ հորդորում եմ ՀՀ ԱԺ պատգամավոր Պարոն Սերգեյ Բագրատյանին, որ ի լուր մեր ողջ հանրության ներում հայցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետից և ողջ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուց:

 Երբեք ներելի չէ, երբ Հայաստանի խորհրդարանի պատգամավորն ի ցույց հանրության դրսևորում է իր անգիտությունը: Մինչդեռ, ամենից իրազեկվածը նա՛ պետք է լինի, քանի որ կոչված է բարեխնամ ու բարեկարգ օրենքներ մշակելու և ընդունելու ի շինություն Հայաստան աշխարհի և ի բարօրություն հայ ժողովրդի:

 Ազգային Եկեղեցու և ազգընտիր Հայոց Հայրապետի ամենօրյա խոսքն ու գործը պետք է մաս կազմեն որևէ պետական պաշտոնյայի օրվա մամլո տեսության կարևորագույն բաժնի:

 Ա՛յս է պահանջում պատասխանատվության բարձրագույն գիտակցությունն ու էթիկան:

Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների և Արխիվի տնօրեն