Նահատակության պսակին ձգտող անձնուրաց հայորդիք այսօր հաղթականորեն անցնում են մահվան ստվերների միջով. Արագածոտնի թեմի առաջնորդ

 «Ոչ մի ժողովուրդ, իր անկախության ու սրբազան հավատի համար չի պայքարել այնքան համառորեն ու հարատևորեն, որքան Հայը: Հայի պայքարն ուրիշ բան չէ, քան քմահաճ ճակատագրին հավատով հաղթելու ներքին անհրաժեշտություն»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով 23 շարունակ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից սանձազերծած լայնամաշտաբ ռազմկան գործողություններին, ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ ՄԿՐՏԻՉ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՌՈՇՅԱՆԸ, ընդգծելով.

 -Այս օրերին մեր ժողովրդի քաջարի զավակները կենաց ու մահու պատերազմ են մղում անհայրենիք ոսոխի դեմ` պաշտպանելու համար Հայրենի մեր Երկիրը և մեր սրբությունները:

 Անբեկանելի ճշմարտություն է, որ արցախյան հայրենական պատերազմն իրավունքի, հավատի և խղճի ազատության հերոսամարտ է, որտեղ վերջնարդյունքն է հաղթանակ և պարգևը` ազատ հայրենիք, քանզի մեռնելը հերոսություն է այնտեղ, որտեղ հետագա կյանքը կորցնում է այլևս իր նշանակությունը:

 Նահատակության պսակին ձգտող անձնուրաց հայորդիք այսօր հաղթականորեն անցնում են մահվան ստվերների միջով, որպեսզի թշնամու ոտքերի կոխան չդառնա ամենքիս Հայրենիքն ու հավատքի սրբազան խաչվառը, ուրեմն ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: Փա′ռք Բարձրյալին, Փա′ռք Հայոց Բանակին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Աղբյուր` iravunk.com