Նա միշտ մեզ հետ է (առակ)

Na misht mez het e e1480009991480 600x660 - Նա միշտ մեզ հետ է (առակ)

Մի անգամ Աստված հայտնվում է մի երիտասարդի և առաջարկում ցույց տալ նրա ողջ կյանքի ընթացքը: Վերջինս համաձայնում է: Այդժամ Աստված երիտասարդին վեր է բարձրացնում, և նա տեսնում է իր ապրած տարիները: Այնուհետև նկատում, որ իր անցած ճանապարհներին կան կողք կողքի քայլող զույգ ոտնահետքեր.

- Ո՞վ է ինձ հետ քայլում,- հարցնում է նա: - Այդ Ե´ս եմ: Ես ուղեկցում եմ քեզ ողջ կյանքիդ ընթացքում,- պատասխանում է Աստված: -Իսկ ինչո՞ւ է որոշ դեպքերում միայն մեկ զույգ ոտնահետք. ինչո՞ւ ես ինձ միայնակ թողել…- վհատված հարցնում է երիտասարդը: Աստված ժպտալով պատասխանում է. - Ո´չ, Ես քեզ երբե´ք չեմ թողել: Դրանք Իմ ոտնահետքերն են. քո կյանքի դժվարին իրավիճակներում Ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել…

Աղբյուր՝ www.facebook.com/AforizmneruMtqer?ref=stream