Մի անգամ Աստված հայտնվում է մի երիտասարդի և առաջարկում ցույց տալ նրա ողջ կյանքի ընթացքը: Վերջինս համաձայնում է: Այդժամ Աստված երիտասարդին վեր է բարձրացնում, և նա տեսնում է իր ապրած տարիները: Այնուհետև նկատում, որ իր անցած ճանապարհներին կան կողք կողքի քայլող զույգ ոտնահետքեր.

– Ո՞վ է ինձ հետ քայլում,- հարցնում է նա :
– Այդ Ե´ս եմ: Ես ուղեկցում եմ քեզ ողջ կյանքիդ ընթացքում,- պատասխանում է Աստված:
-Իսկ ինչո՞ւ է որոշ դեպքերում միայն մեկ զույգ ոտնահետք. ինչո՞ւ ես ինձ միայնակ թողել…- վհատված հարցնում է երիտասարդը:
Աստված ժպտալով պատասխանում է.
– Ո´չ, Ես քեզ երբե´ք չեմ թողել: Դրանք Իմ ոտնահետքերն են. քո կյանքի դժվարին իրավիճակներում Ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել…

Աղբյուր՝ www.facebook.com/AforizmneruMtqer?ref=stream