Մտածե՛ք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին (առակ)

 Պրոֆեսորը, մեկ բաժակ ջուր վերցնելով, սկսում է դասը: Բաժակը բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է ուսանողներին.
— Ի՞նչ եք կարծում` ինչքան կկշռի այս բաժակը: Լսարանում սկսվում է ակտիվ քննարկում:
— Մոտավորապես 200 գրամ։ Չէ՛, երևի 300 գրամ։ Միգուցե 500 գրամ,- լսարանում հնչում են տարբեր կարծիքներ:
— Իրականում ես չգիտեմ պատասխանը: Մինչև չկշռեմ այն, չեմ կարող ասել, բայց հարցը դա չէ, այլ այն, թե ինչ տեղի կունենա, եթե այս բաժակը մի քանի րոպե պահեմ իմ ձեռքում:
— Ոչի՛նչ:
— Իրո ՛ք, ոչ մի վատ բան չի լինի: Իսկ ի՞նչ կլինի, եթե այս բաժակը պահեմ ձեռքումս մոտավորապես մեկ ժամ:
— Ձեր ձեռքը կսկսի ցավել:
— Իսկ եթե այսպես պահեմ մեկ օ՞ր:
— Ձեր ձեռքը կքարանա, մկանները կսկսեն ցավել, նույնիսկ կարող եք անդամալույծ դառնալ:
— Ըստ ձեզ՝ բաժակի քաշը կփոխվի՞, եթե ես այն պահեմ մի ամբողջ օր:
— Իհարկե ոչ, -պատասխանեցին ուսանողները:
— Իսկ ի՞նչ պետք է անել, որ այդպիսի իրավիճակում չհայտնվենք:
— Պարզապես բաժակը դրեք սեղանին,- ուրախ պատասխանում է մի ուսանող:
-Այո՛,- ոգևորված ասում է պրոֆեսորը,- այդպես է լինում նաև ձեր կյանքում խնդիրների հետ։ Մտածե՛ք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին: Մտածե՛ք մի քանի ժամ նույն խնդրի մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ կաթվածի կհասցնի: Կարող եք մտածել խնդրի մասին, բայց ըստ բնական օրենքի՝ դրա «քաշը» չի փոքրանում: Խնդիրը հնարավոր է լուծել միայն գործողությունների միջոցով: Լուծի՛ր այն կամ էլ դի՛ր մի կողմ: Իմաստ չունի հոգում ծանր քարեր քարշ տալ, որոնք կամաց-կամաց քեզ անդամալույծ են դարձնում:

Գրառում՝ Տեր Զաքարիա քհն. Անանյանի կողմից