Մոր սերը (առակ)

Mayrakan ser arak - Մոր սերը (առակ)

Մի անգամ, իրար հետ վիճելով, մայրիկի մոտ եկան նրա երեխաները: Նրանք վիճում էին, թե իրենցից ում է մայրն ավելի շատ սիրում:

 Մայրը մի մոմ վերցրեց, վառեց և սկսեց խոսել.

— Պատկերացրեք, որ այս մոմը ես եմ, իսկ նրա կրակը՝ իմ սերը:

Հետո նա մի ուրիշ մոմ վերցրեց և վառեց իր ձեռքում գտնվող մոմից:

— Սա իմ առաջնեկն է, ես նրան իմ կրակը տվեցի, իմ սերը: Մի՞թե դրանից առաջին մոմի կրակը պակասեց: Ո´չ այն մնաց նույնը:

Եվ այսպես նա վառեց այնքան մոմ, որքան երեխաներ ուներ, և նրա վառած առաջին մոմի կրակը մնաց նույնքան վառ և ջերմ, որքան սկզբում էր…

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը