«ՄԻՆՉԵՒ…» արվեստի գործերի ցուցահանդես

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները և «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը տարվույս փետրվար 10-ին, Սրբոց Վարդանանց տոնին ընդառաջ, կազմակերպում են «ՄԻՆՉԵՒ…»խորագրով ցուցահանդեսը:

 Հընթացս ցուցահանդեսի կներկայացվեն Արցախյան պատերազմի մասնակից, այլև նահատակության պսակին արժանացած զինվոր-արվեստագետների վերջին՝ մինչև մարտն ստեղծված (անավարտ) աշխատանքները:
Ցուցահանդեսը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում (կգործի մինչև ապրիլի 10-ը):

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների տնօրենություն