«․․․Մի րոպե կանգնե´ք, որ տեսնեք, թե ինչպե՞ս է մեռնում ձեր թագավորը»

 Շվեդիայի թագավորը, երբ տեսնում է, որ զինվորները ռազմադաշտը լքում ու խուճապահար փախչում են, ձիուց ներքև է իջնում և կանչում նրանց․

-Ո՞ւր եք փախչում ա՜յ վախկոտներ, գոնե մի րոպե կանգնեք, որ տեսնեք, թե ինչպե՞ս է մեռնում ձեր թագավորը։

 Այս խոսքերը լսելով՝ զինվորները վերադառնում են ճակատ և հերոսաբար դիմադրում են թշնամուն: Ու թև թշնամին պարտված նահանջում է, բայց ծանրորեն վիրավորված թագավորը մի քանի րոպե հետո ավանդում է իր հոգին։

 Երբ Հիսուսին բռնեցին, Նրա առաքյալներն էլ վախեցան ու փախան։

 Զոհողության գերագույն օրինակը տվեց Հոգիների Առաջնորդը՝ Հիսուս՝ խաչի վրա։ Նրա նահատակությամբ առաքյալները վերստին ուժ առան և ստանալով Մխիթարիչ Սուրբ Հոգու շնորհները անվախ քարոզեցին Իրենց Մեծ Վարդապետի սովորացրածները ու օրինակ ունենալով Տիրոջը՝ իրենք էլ նահատակվեցին՝ օրինակ հանդիսանալով իրենց հետևորդ աշակերտներին։ Եվ այսպես շարունակ մինչև այսօր։

ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՍՐԲԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ ՈՂՈՂՎԱԾ ԱՄՈՒՐ ԺԱՅՌԻ ՎՐԱ։

Հատված Վարդան Ավագ Քահանա Դուլգերյանի «Արձակ և չափածո մանրավեպեր» գրքից
Գրառումը կատարեց Տեր Հովսեփ քահանա Հակոբյանը