Մի՛ նախանձեք, մեկ է, ոչինչ չեք շահելու (բարոյախրատական պատում)

 Նախանձի մեջ այնքան չարություն կա, որ ոչ միայն ուրիշին է վնաս ցանկանում, այլև մանավանդ ինքն իրեն։

 Մի թագավոր խոստանում է մի նախանձոտ մարդու և մի ագահ մարդու, թե ի՞նչ խնդրեն իրենից, նրանց կտա իրենց ուզածը, սակայն մի պայմանով, որ ով վերջինը խնդրի, նրան կրկնակի կտա։ Եվ երբ երկուսն էլ դանդաղում են խնդրել թագավորից, հրամայում է, որ նախ նախանձոտ մարդը խնդրի։

Եվ պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ է խնդրում նախանձոտը մարդը, աներևակայելի է։ Նա խնդրում է ոչ այս կողմ ոչ այն կողմ, իր մեկ աչքը հանել, ինչո՞ւ․ չէ՞ որ թագավորը ուզեց օգնել նրան իր ուզածը կատարելու, ինչո՞ւ նախանձոտ մարդը ուզեց, որ թագավորը իր մեկ աչքը հանի։ Կարծում եմ պարզից էլ պարզ է։ Նա չուզեց բարի մի բան, որպեսզի ագահ մարդուն թագավորը կրկնակի բարիք չանի ավելին տալով նրան։

ԵՎ ՀԵՆՑ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՅՐԵՐԸ ՆԱԽԱՆՁԸ ԴՐԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ՊԱՐԶ ՄԵՂՔԵՐԻ, ԱՅԼ՝ ՅՈԹԸ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ, ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ, ԾՈՒԼՈՒԹՅԱՆ, ԲԱՐԿՈՒԹՅԱՆ, ԱԳԱՀՈՒԹՅԱՆ, ՑԱՆԿԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՏԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԻՆ;

Մի նախանձեք, մեկ է, ոչինչ չեք շահելու։

Գրռումը կատարեց Տեր Հովսեփ քահանա Հակոբյանը