Երբեմն թշնամին մղում է մեզ ոչ խելամիտ լռակյացության, որպեսզի եղբայրը մտածի, թե մենք նեղացած ենք իրենից, այդժամ տեղին է, որ մենք առաջինը խոսենք նրա հետ, և խոսենք սիրալիր:
Փրկության թշնամին չի թողնում մարդուն մինչ ի մահ:
Նույն հոգին կարող է լինել կամ դևերի բնակարան, կամ Աստծո և հրեշտակների: Եվ եթե շնանում է դևի հետ, դառնում է անպիտան Երկնավոր Փեսայի համար:
Չարի հարձակումները ետ մղելու համար բավական է խաչակնքվելը:
Ճոխությունը զենք է չարի ձեռքում՝ մարդկանց կործանելու համար:
Մեր տրտունջները ուրախացնում են թշնամուն: Ուզո՞ւմ ես հաղթել նրան, հանուն Քրիստոսի համբերությամբ կրիր վշտերդ և ուրախություններդ, խոնարհությամբ գոհանալով Նրանից ամեն ինչի համար և կհաղթես դևին:
Խորհուրդ է տրվում խուսափել չար ոգիներով բռնվածներից, քանի որ եղել են դեպքեր, երբ նրանց միջոցով թշնամին շփոթեցրել կամ ներգործել է նաև հոգևոր մարդկանց վրա:
Մեղքերին հաջորդում են անհոգությունը, ծուլությունը և ցանկությունը, քանի որ անհոգությունը առաջ է բերում ծուլություն, ծուլությունից առաջ է գալիս ցանկություն, իսկ ցանկության պատճառով մարդը մեղանչում է:
Դևը երկու չարիք է պատճառում՝ նախ մղում է մեղքի և ապա ետ է պահում Ապաշխարությունից:
Չհուսահատվելը զենք է չարի դեմ:
Դևերը սարսափում են ինքնամփոփ վիճակից: Ամփոփվիր ինքդ քո մեջ և մի սիրիր արտահայտվելը:
Պատերազմը, մղվում է մեր դեմ դևերի կողմից, նպատակաուղղված է այն բանին, որպեսզի մեզանից հեռացնի Սուրբ Հոգու շնորհները:
Երբեմն միայն արհամարհանքը քշում է թշնամուն, իսկ դիմադրելը գրգռում է նրան և բազմացնում նրա խարդավանքները:
Ով կարծում է, թե ինքը խորաթափանց է և ունի հոգևոր տեսողություն և կարծում է, թե կարող է ինքնուրույն քայլել առանց հոգևոր առաջնորդի, այդպիսինը ամենակույրն է բոլոր կույրերից և գտնվում է դիվային խաբկանքի, այսինքն՝ ինքնազմայլանքի մեջ:
Բոլոր ոգիներից ամենաչարը համառության ոգին է: Սա իսկական
սատանայական ոգի է:
ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԳՐՔԻՑ
Գրառում՝ https://www.facebook.com/FatherHovsep?ref=ts&fref=ts