Ter Vahan 623x660 - Մի չափազանց մեծարժեք լուսանկար․ Տեր Վահանը

Մի չափազանց մեծարժեք լուսանկար․ Տեր Վահանը

 «Սարի գյուղերի» (Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս) քահանա Տեր-Վահանը, ականատեսների հիշողությամբ, հեղափոխությունից հետո, երբ փաստորեն արգելված էր եկեղեցին, շրջում էր գավառի գյուղերում և հավաքում չմկրտված երեխաներին ու կատարում մկրտության ծեսը․ հաճախ՝ տներում։ 1937 թվականին նրան ձեռբակալում են և ԷՆԿԱՎԵԴԵի նկուղում կտտանքի ու տանջանքների ենթարկելով, ստիպում հրաժարվել քահանայական գործունեությունից։ Սակայն նա անվրդով տանում է տանջանքները և չի հրաժարվում իր կոչումից։ Պատմում են, որ նույնիսկ մորուքը՝ մազ առ մազ փետրել են, բայց նա լուռ տարել է։ Այս ամենից հետո այս վեհ մարդը երկար չի ապրում․ հոգին ավանդում է․․․։

ԱՎԵԼԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՐԴԱԼ «ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ԳԱՂՏՆԱՊԱՏՈՒՄՆԵՐ» ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ