Մենք շարունակում ենք մեր առաքելությունը. Մայր Աթոռի Սոցիալական Ծառայություն

Mayr Atori socialakan carayutyun 880x660 - Մենք շարունակում ենք մեր առաքելությունը. Մայր Աթոռի Սոցիալական Ծառայություն

 Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ իրագործել է մի շարք սոցիալական և բարեգործական ծրագրեր՝ համավարակի կանխարգելման և առաջ բերած հետևանքները հաղթահարելու նպատակով։

 Այդ ծրագրերից մեկն է պարենային սննդամթերքի փաթեթների տրամադրումը։ Առ այսօր (մարտի 12 - ապրիլի 29) իրագործվել է շուրջ 45,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի աջակցության ծրագիր։

 Երեկվանից սկսված են սննդի աջակցության ևս 55 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

 Մենք շարունակում ենք մեր առաքելությունը։