ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ

Hayrapetakan maghtanq24 880x640 - ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ

 Մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։

 Արարողությունը բարեպաշտ մեր ժողովրդի համար կհեռարձակվի ժամը 18։00֊ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1֊ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։