ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ս/թ․ հունիսի 29-ին, ժամը 14։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի կունենա Սուրբ Էջմիածնի հրատարակչության տպագրած մի շարք արժեքավոր գրքերի շնորհանդեսը:

📖«Հայ մատենագիրները սուրբ հաղորդության խորհրդի մասին (Ե.-ԺԸ. դարեր)», աշխատասիրությամբ՝ Հակոբ Քյոսեյանի:

📖«Սրբալույս Մյուռոնը հայ մատենագրության մեջ (V-XIX դարեր)», աշխատասիրությամբ՝ Վարդան Դևրիկյանի:

📖Արսեն Հարությունյան, «Հին Երևանի եպիսկոպոսանիստ եկեղեցին, Երկուերեսնի — Ս. Պողոս-Պետրոս»:

📖Հենրիկ Սվազյան. «Աղվանից աշխարհի հոգևոր առաջնորդները և առաջնորդանիստ կենտրոնները»:

📖Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. «Սրբեր․ Աստվածաշնչյան, համաքրիստոնեական, հայազգի», Արևելահայերեն փոխադրությունը՝Լիլիթ Հակոբյանի:

📖Տեր Մովսես վարդապետ Սարգսյան, «Արդարացի պատերազմի տեսությունը»:

📖В. Г. Тунян, Католикос всех Армян Матеос I Чухаджян.1858-1865: