Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ (նկարներ)

17 4 880x660 - Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ  Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ (նկարներ)

 Հուլիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և քահանաներ:

 Հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորեց կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ հետևողական քննարկումների անցկացումը։

 Փաստաթղթի առնչությամբ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամներ ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվող հիշյալ փաստաթղթի վիճահարույց դրույթներին:

 Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանեցին նաև ներկաներին անհանգստացնող հարցերին, լուսաբանություններ տվեցին կոնվենցիայի շուրջ Եվրոպայի Խորհրդի տարբեր անդամ երկրների արձագանքների վերաբերյալ:

 Փաստաթղթի առնչությամբ քննարկումները Մայր Աթոռում առաջիկայում կշարունակվեն։
17 1 - Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ  Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ (նկարներ)17 2 - Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ  Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ (նկարներ)17 3 - Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ  Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ (նկարներ)17 4 - Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ  Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ (նկարներ)17 5 - Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ  Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ (նկարներ)17 6 - Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ  Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ (նկարներ)17 7 - Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ  Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ (նկարներ)