Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)

06 1 3 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)

  Հոկտեմբերի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:

 Գիտաժողովին, որ նախաձեռնվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի կողմից, մասնակցում են 32 հայ և օտարազգի պատմաբաններ, ծիսագետներ և աստվածաբաններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Կանադայից, Մայր Աթոռի միաբաններ, ճեմարանականներ և այլ հրավիրյալներ:

Գիտաժողովն սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով սրբազան կոնդակի հրապարակմամբ: Այն ընթերցվեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից:

   Այնուհետև բացման խոսքով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Մայր Աթոռի ‹‹Վաչե և Թամար Մանուկյան›› Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը:

 ‹‹Ոսկան Երևանցու ֆենոմենը մեր ժողովրդի համար պատմական դժվարին մի շրջափուլում անհնարինը հնարավոր դարձրեց: Մինչ այս միայն վանքերում ու եկեղեցիներում և որոշ հարուստ վաճառականների մոտ պահվող Ս. Գիրքն այլևս դարձավ հասանելի հանրությանը: Անհատ հայ քրիստոնյան այլևս Սաղմոսներից զատ կարող էր ունենալ Աստվածաշնչի իր օրինակը և այն դարձնել իր ամենօրյա ընթերցանության և խորհրդածության նյութ:

…ԺԷ դարը հայերի համար սկսվել էր բռնի տարհանմամբ, երկիրը նորից բաժանվել էր սահմանակից պետությունների միջև: Եվ ահա, Ոսկան Երևանցին, Ս. Էջմիածնի Ս. Թարգմանչաց գործունեությամբ ոգեշնչված, ձեռնամուխ եղավ հային հայ պահելու իր իսկ Աստծու կենարար խոսքի զորությամբ:

…Այսօր Ս. Էջմիածինն ու Հայոց Հայրապետությունը, ի գլուխ ունենալով Նորին Սրբությանը, կարևորում են Ոսկան Երևանցու վաստակը ոչ միայն որպես պատմական մի դեպքի կամ մշակութային ժառանգության, այլ որպես Հայոց Եկեղեցու «գնացե՛ք, աշակերտեցե՛ք» աստվածատուր պատգամի իրականացման ճանապարհին իր իսկ Երկնավորի կողմից տրված շնորհի», — ի մասնավորի ասաց Հայր Գարեգինը` հավելելով, որ աստվածաշնչագիտական գիտաժողովները առիթ են ընձեռում ևս մեկ անգամ քննելու Աստվածաշունչ մատյանն ու ավելի հաստատվելու Սրբազան Ավանդության հանդեպ ունեցած վստահության մեջ:

Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը` գիտաժողովի կայացման համար ցուցաբերված օժանդակության համար:

 Իր հերթին Տ. Արարատ քահանա Պողոսյանն անդրադարձավ Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի խորհրդին` նշելով. ‹‹Հիրավի, հայերեն Ս. Գրքի առաջին տպագրության 350-ամյակը հանդիսավոր առիթ է ոչ միայն արդարորեն վերագնահատելու հայկական պանծալի մշակույթը տպագրությամբ ամրապնդող և նրա ստեղծագործ գոյատևումը ապահովող երանելի մշակների վաստակը, այլև՝ անձանձրույթ ոգով վերարժևորելու Ս. Գրքի թարգմանության մշակութային անկրկնելի արժեքը:

Հիշարժան այս առիթն է ամենքիս մեկտեղել Ս. Էջմիածնի ‹‹բաբախող սրտի››, մտքի և գիտության կաճառ հանդիսացող Գևորգյան ճեմարանում և Ս. Էջմիածնի Մատենադարանում՝ վերարժևորելու հայ ժողովրդի երախտավորներին և նրանց կատարած գործը, մասնավորապես անդրադառնալու Ոսկան Երևանցու անձին և կատարած հսկայական աշխատանքին:

…Գուտեմբերգյան գյուտից և հայ գրատպության սկզբնավորումից ի վեր՝ հայերեն Ս. Գրքի տպագրությանն ուղղված ջանքերը գրեթե մեկ ու կես հարյուրամյակ մատնվեցին անհաջողության, որը, սակայն, 1666 թ. իրենց անմնացորդ նվիրումի շնորհիվ հաջողվեց իրականացնել Սահակ-Մեսրոպյան դպրոցի ոգին կրող արժանի մի նոր փաղանգի՝ Հակոբ Դ Ջուղայեցի Կաթողիկոս, Մատթեոս սարկավագ Ծարեցի, Ավետիս Ղլիճենց, Կարապետ վրդ. Ադրիանացի, Ոսկան վրդ. Երևանցի և այլ երախտավորներ, որոնց ընկալմամբ, հայերեն Աստվածաշնչի հրատարակությունը սերտորեն շաղկապված էր հայ ժողովրդի հոգեմտավոր լուսավորության ու քաղաքական ազատության հասնելուն ուղղված գործընթացների հետ:

Այո, Ոսկանյան Աստվածաշունչը հոյակապ գործ է տպագրական-տեխնիկական տեսակետից և աննախընթաց աշխատանք: Եվ, իրապես, այս հրատարակությունից հետո կարելի է հայ գրատպության պատմությունը բաժանել ‹‹Ոսկանից առաջ և Ոսկանից հետո››: Ոսկան Երևանցու կյանքը եղավ պայքար հանուն լույսի, հանուն առավել կյանքի, հանուն հայ դպրության, գրի ու խոսքի հավերժության››:

Եռօրյա գիտաժողովի նիստերը կանցկացվեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում ու «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում: Գիտաժողովի փակումը տեղի կունենա Սրբոց Թարգմանչաց տոնին Օշականի «Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատուն» գիտամշակութային կենտրոնում:

06 2 1 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 2 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 3 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 4 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 5 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 6 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 7 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 8 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 9 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 10 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 11 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 12 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 13 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 14 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)06 2 15 - Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)