Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)

DC99EFE9 6AC1 469E 89C9 FE9F640D5099 - Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Երեկոյան ժամերգության: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի ունեցավ նախատոնակ, ապա կատարվեց նաև տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Այնուհետև «Քրիստոս փառաց» հոգեզմայլ տաղի ներքո Ս. Գայանեի խորանի կանթեղից վառված մոմով Մուշեղ Սրբազանը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:

Արարողությունից հետո եկեղեցականացթափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալհայորդիների, ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, վառվեց Տեառնընդառաջի խարույկը:

Խարույկի շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով:

Տարիներ առաջ Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս առիթով փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվող Ս. Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության հատուկ կարգ:

E34508BC 1088 405B B214 6C12A8720395 - Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)49E92D12 2AF4 42D4 8B57 098BD085CA82 - Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)C576E818 B949 4B90 8B88 8072C490816E - Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)6A472570 AAB8 4A59 838A 5B2F33EFFEF4 - Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)CB06FE07 1081 4F97 ABEA D45316455FE8 - Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)DC99EFE9 6AC1 469E 89C9 FE9F640D5099 - Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)B1B41893 8B1A 4203 A277 DD9AB838CEDB - Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)1B23DB76 8AAC 4B19 9A2C BB35ADE26CC6 - Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)124BD912 6E60 4678 AA23 BC1ADD3A4908 - Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)199CC404 40E0 4CB4 BD64 1B511E49652A - Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)