Մայր Աթոռի հրատարակած գրքերը ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում (նկարներ)

Frankfurt 1 880x660 - Մայր Աթոռի հրատարակած գրքերը ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում (նկարներ)

 Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող գրքի համաշխարհային խոշորագույն միջոցառումն այս տարի իրականացվում է հոկտեմբերի 16-20-ը:

 Տարին մեկ անգամ, «Frankfurter Buchmesse»-ը վերածվում է գաղափարների համաշխարհային մայրաքաղաքի: Միևնույն ժամանակ տոնավաճառը մեծ մշակութային իրադարձություն է. շուրջ 7500 ցուցադրողներ աշխարհի ավելի քան 100 երկրից, ավելի քան 285.000 այցելու, շուրջ 4000 իրադարձություն, մոտ 10.000 լրագրող ու բլոգգեր ամեն տարի «Frankfurter Buchmesse»-ը դարձնում են տպագրության ոլորտում աշխարհի մեծագույն առևտրային տոնավաճառը, իսկ Ֆրանկֆուրտը՝ միջազգային մեդիա աշխարհի կենտրոն:

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջին անգամ միջազգային հրատարակչական շուկայի ամենամեծ միջազգային տոնավաճառին մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունն ու «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը՝ ի դեմս տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանի:

 Մայր Աթոռի Հրատարակչության վերջին մեկուկես տասնամյակում տպագրած շուրջ 350 անուն գրքերից ընտրողաբար երեք տասնյակ աղոթագրքեր, քարոզգրքեր, հանրագիտարաններ, կենսագրական բառարաններ, ցեղասպանագիտական, եկեղեցագիտական և ճանաչողական գրքեր ցուցադրվելու են Ֆրանկֆուրտում անցկացվող համաշխարհային խոշորագույն ցուցադրության ժամանակ:

 Հայաստանի ազգային տաղավարում իրենց հրատարակած գրքերն են ցուցադրելու Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունը, «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ», «Էդիթ պրինտ», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները, «Առաջին» գրական գործակալությունը:

 Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին:

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչության և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը նկատեց, որ այս ցուցադրությանը մասնակցելը հայ հրատարակիչների համար նոր հարթակ ու հնարավորություն է ստեղծում հայ գրահրատարակչական ոլորտը միջազգային նոր սանդղակ բարձրացնելու առումով:

 Արժանապատիվ Տեր Հայրն իր շնորհակալությունը հայտնեց նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ու այս ցուցադրությունը կազմակերպող աշխատակիցներին՝ կառուցողական ու արդյունավոր համագործակցության համար:

 Գրքի միջազգային տոնավաճառի նպատակն է աշխարհին ներկայացնել մասնակից երկրների գրահրատարակչական արտադրանքը: Ինչպես նաև այն մի հարթակ է, որտեղ հայտնի գրողների երկրպագուներն ու ընկերները կարող են հանդիպել և վայելել իրենց սիրելի հեղինակների հետ մտերմիկ շփումը: Այլ կերպ ասած, «Frankfurter Buchmesse»-ը մարդկանց և մշակույթների հանդիպման խաչմերուկ է:

 Այն միջազգային և սոցիալ-քաղաքական իրադարձություններին վերաբերող ընթացիկ բանավեճերի համար աշխարհի ամենակարևոր հարթակներից մեկն է: Նրանք Ֆրանկֆուրտում միավորում են այն մարդկանց, որոնք առնչվում են գաղափարների հետ, բաց են հրատապ թեմաների վերաբերյալ կառուցողական երկխոսության համար և գտնվում են հավասար պայմաններում տարբեր տեսակետներ ունեցողների հետ:

 Նշենք, որ «Frankfurter Buchmesse»-ը կազմավորվել է 1949 թվականին «Frankfurter Buchmesse GmbH»-ի կողմից, երբ ետպատերազմյան շրջանում 205 գերմանացի ցուցադրողներ հավաքվել էին գրքի առաջին տոնավաճառին Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում: Թերևս, «Frankfurter Buchmesse»-ի պատմությունը գալիս է դեռևս 15-րդ դարից, երբ Յոհան Գուտենբերգը, Ֆրանկֆուրտից քիչ հեռու, հայտնագործեց շարժական տպագրահաստոցը՝ նպաստելով տպագրության զարգացմանը:

Frankfurt 5 - Մայր Աթոռի հրատարակած գրքերը ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում (նկարներ)Frankfurt 1 - Մայր Աթոռի հրատարակած գրքերը ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում (նկարներ)Frankfurt 2 - Մայր Աթոռի հրատարակած գրքերը ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում (նկարներ)

Frankfurt 3 - Մայր Աթոռի հրատարակած գրքերը ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում (նկարներ)
rpt

Frankfurt 4 - Մայր Աթոռի հրատարակած գրքերը ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում (նկարներ)