Մայր Աթոռի Էօրնեկեան դպրոցը հայտարարում է 10-րդ դասարանի համար ընդունելություն

«Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական Հաստատություն-Eurnekian school» ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է.

«ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ 2020-2021 ուստարվա

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկը հայտարարում է ընդունելություն 10-րդ դասարանի համար (24 թափուր տեղ) .
 10-րդ դասարան ընդունվել ցանկացողներն հանձնում են՝
ա) համակցված գրավոր թեստ՝ ըստ հոսքային առարկաների,
բ) հարցազրույց՝ 9-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներից:

 Դպրոցում գործում են հետևյալ հոսքերը.

1. հումանիտար (լեզվաբանական և պատմական — թեստ՝ հայոց լեզու, պատմություն, օտար լեզու).
2. բնագիտական (ֆիզմաթ- թեստ՝ ֆիզիկա և մաթեմատիկա, տնտեսագիտական- թեստ՝ հայոց լեզու, մաթեմատիկա, օտար լեզու, կենսաքիմիա- թեստ՝ քիմիա և կենսաբանություն).
Դիմել կարող են 9-րդ դասարանն ավարտած այն սովորողները, ովքեր տարեկան արդյունքում գնահատվել են 7 և 7-ից բարձր նիշերով:
Դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունելությունը կատարվելու է առցանց հունիսի 22-ից մինչև 30-ը, աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-16:00-ն:
Ընդունելության մասնակցության համար պահանջվում է առցանց ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում ծնողի / կամ օրինական ներկայացուցչի / կողմից.
Անհրաժեշտ է ներբեռնել ստորև տեղադրված դիմումի էլեկտրոնային տարբերակը, լրացնել, ստորագրել, սքանավորել կամ լուսանկարել:
բ) սովորողի հիմնական կրթության վկայականի սքանավորած կամ լուսանկարած տարբերակը:
Սքանավորած կամ լուսանկարած փաստաթղթերը (դիմում և հիմնական կրթության վկայական) պետք է ուղարկել eurnekiandproc@mail.ru. էլփոստի հասցեին:
Գրավոր թեստերի և բանավոր հարցազրույցի անցկացման կարգի, օրերի և այլ մանրամասների մասին կտրվի հավելյալ հայտատարություն:
Մեր հասցեն՝ ք. Էջմիածին, Իսի-լե-Մուլինո փողոց, հեռախոսահամար՝ (0231) 5-24-28:

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

Դիմում-հայտի ներբեռնման համար սեղմել ստորև տեղադրված հղման վրա։
drive.google.com