Մայր Աթոռը 20 միլիոն դրամ է փոխանցել Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով գանձապետարանում բացված հաշվին

 Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Հայրապետի կարգադրությամբ Մայր Աթոռը 20 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով պետական գանձապետարանում բացված հաշվին:

 «Շարունակում ենք աղոթել առ Աստված մեր զավակների շուտափույթ ապաքինման և առողջության համար» ,- փոխանցել են Մայր Աթոռի միաբանությունից։